Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ուկրաինայում Գերագույն ռադայի դիմաց ցուցարարներն իրավապահների դեմ արցունքաբեր գազ են կիրառել

460
Երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ., 16:35
Ուկրաինայում Գերագույն ռադայի դիմաց ցուցարարներն իրավապահների դեմ արցունքաբեր գազ են կիրառել

Այսօր Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև, հաղորդում է 112.ua-ն:

Կիևի ոստիկանության հաղորդմամբ՝ ցուցարարներն անվադողեր են այրել:

Փրկարարները փորձել են մարել այրված առարկաներից առաջացած կրակը, սակայն ցույցի մասնակիցներն, իրենց հերթին, արցունքաբեր գազ են կիրառել իրավապահների դեմ, նրանց ուղղությամբ քարեր և այլ առարկաներ նետել:

Դեպքի հետևանքով մեկ ոստիկան է վիրավորվել, ցույցի մասնակիցներից մեկը ձերբակալվել է:

Նշվում է, որ իրավիճակը վերահսկվում է:

Հայտնի է, որ ներկա պահին Ուկրաինայի խորհրդարանում քննարկվում է Դոնբասի վերաինտեգրման հարցը:

Ուկրաինայում Գերագույն ռադայի դիմաց ցուցարարներն իրավապահների դեմ արցունքաբեր գազ են կիրառել