Էրդողանն սպառնացել է ոչնչացնել սիրիական սահմանին ԱՄՆ-ի ստեղծած ստորաբաժանումները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սպառնացել է ոչնչացնել Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի կողմից ստեղծված «սահմանային անվտանգության ուժերը», փոխանցում է РИА Новости-ն: «Այժմ ԱՄՆ-ն մեր սահմանների մոտ ահաբեկչական բանակ է ստեղծում, որն սպառնում է Թուրքիայի անվտանգությանը: Մեր խնդիրն է ոչնչացնել այդ բանակին, քանի դեռ այն չի ծնվել: Եթե ԱՄՆ-ն ցանկանում է այդ կերպ կարգավորել համագործակցությունն, ապա դա նրանց գործն է: Սակայն մենք դա թույլ չենք տա»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում: Նա նշել է, որ թուրք զինվորականները շարունակում են ռմբակոծել սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերի դիրքերը: Նախօրեին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիան Սիրիայում «սահմանային անվտանգության ուժեր» է ստեղծում՝ իր վերահսկողության տակ գտնվող գոտու պաշտպանության համար: Նպատակը 30 հազար մարդուց բաղկացած ստորաբաժանման պատրաստումն է, ընդ որում, նրանցից 15 հազարը «Սիրիական ժողովրդավարական ուժերից» են: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24