Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Մի ժողովուրդ, որ իր պաշտպանության նախարարին ասի՝ բոշա, էտի եղավ երկի՞ր». Սեյրան Սարոյան

271
Երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ., 12:45
«Մի ժողովուրդ, որ իր պաշտպանության նախարարին ասի՝ բոշա, էտի եղավ երկի՞ր». Սեյրան Սարոյան

Այսօր Աժ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանին լրագրողները հարց ուղղեցին, թե արդյոք 1000-ական դրամները բավարար չէի՞ն զինվորների բժշկությունն իրականացնելու համար, որ հիմա էլ մարդկանց օգնությանն է դիմում ՊՆ-ն, Սարոյանն ասաց. «Ես դրա մասին տեղյակ չեմ, ինչից չգիտեմ, չեմ կարա խոսամ, բայց որ եսիմ ինչ եք մոգոնել, կպել եք Վիգեն Սարգսյանից, չեք պրծնում, դա չեմ կարողանում հասկանալ… Էն օրն էլ մի լրագրող չէ՞ր գրել, թե մթոմ քեֆ ենք արել, հանդիպում ենք ունեցել, հլը էդ երկուսին խառնում են քիչ չի, ինձ էլ վկա են բերում… Դուք կարաք երկու ընկերոջ կռվեցնել՝ մոգոնել, թե Տոնոյան Դավիթին պաշտպանության նախարար են նշանակում, իմ անունն էլ գրում եք, որ լավ կարդան, էտի անելու բա՞ն ա: Ամոթ ա, էդ բամբասանքներին վերջ տվեք»:

«Ֆեյսբուք»-ում զինվորի վիրահատության համար գումար հավաքելու Վիգեն Սարգսյանի կոչի թեմայով քաղաքացուն «բոշա» անվանելու հարցի վերաբերյալ պատգամավորն արձագանքեց. «Քաղաքացին ի՞նչ իրավունք ունի պաշտպանության նախարարին ասի՝ բոշա: Մի հատ պաշտպանության նախարար ունենք, է՞տ էլ չհարգենք: Ախր էս մեր գրածները թուրքերն էլ են կարդում, էս ինչ ժողովուրդ ենք, մի երկիր, որ իր պաշտպանության նախարարին բոշա են անվանում, էտի եղավ էլ երկի՞ր, բանա՞կ, էնքան կանեք, մինչև կզզվա էդ մարդն ու չի աշխատի»:

Թե ինչպես է գնահատում ՊՆ աշխատանքները, Սարոյանն ասաց, «Յոթ տարվա ծրագիր կազմեց, ամբողջ ժողովրդին ծանոթացրեց, հլը մի տարվա նախարար է, հլը բան չարած փնովում ենք, քարկոծում ենք, ամոթ ա… Էն օրը մի հատ կնիկ անեկդոտ ա գրե, կաթողիկոսին ա խայտառակե, Վիգենին, ընձ էլ բերե, խառնե էդ գործին… Լավ, կաթողիկոսից չենք վախենում, պաշտպանության նախարինց չենք վախենում, գոնե Աստծուց վախենաք, բա կարելի ա՞ կաթողիկոսի մասին տենց բան գրել: Խայտառակություն ա էսի, հորս արև»:

Տեղեկացնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ հայտնելով, որ վիրավոր զինծառայողի վիրահատության կազմակերպման համար անհրաժեշտ 45 հազար դոլարից հավաքվել է 25 հազար դոլարը. «Վատ չէ 24 ժամվա համար։ Պահենք տեմպը և հաջորդ շաբաթ բուժման ուղարկենք Ալբերտին»,- նշել է նախարարը