«Ես ռասիստ չեմ»․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի կրկին հայտարարել է, որ «երրորդ» աշխարհի երկրների հասցեին վիրավորական արտահայտություններ չի կատարել և իրեն ռասիստ չի համարում, փոխանցում է РИА Новости-ն: «Ո՛չ, ես ռասիստ չեմ: Ես ամենաքիչ ռասիստական անձնավորությունն եմ, որից դուք հարցազրույց եք վերցրել»,- լրագրողներին ասել է Թրամփը՝ նշելով, որ Սպիտակ տանը խորհրդակցության ժամանակ ինքը վիրավորական դիտողություններ չի արել: Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ին պետք չեն ներգաղթյալներ աշխարհի «կեղտոտ» երկրներից: «Այլ բառ չեմ կարողանում մտաբերել՝ բացի ռասիզմից: Անթույլատրելի է առանձին երկրներ կամ մի ամբողջ մայրացամաք «կեղտոտ խորշ» անվանելը: Դա ամոթալի է»,- ասել է Քոլվիլը: ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Ռուփերթ Քոլվիլն էլ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթյալների մասին արված հայտարարությունն իսկապես ռասիստական է, ԱՄՆ-ում Հայիթիի դեսպանը ևս մեկնաբանել էր Թրամփի հայտարարությունը՝ նրան վատ դաստիարակված անվանելով:
|
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24