Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

 Լարսը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար․ ռուսական կողմում կուտակված է 267 տրանսպորտային միջոց

141
Երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ., 10:30
 Լարսը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար․ ռուսական կողմում կուտակված է 267 տրանսպորտային միջոց

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 14-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա –Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Հունվարի 15-ին, ժամը 08:00-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 267 տրանսպորտային միջոց, որից 210-ը բեռնատար, իսկ 57-ը՝ մարդատար: