Այսօր կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ծննդյան օրն է
Այսօր կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդգար Հովհաննիսյանի ծննդյան օրն է: Հովհաննիսյանը ծնվել է 1930թ. հունվարի 14-ին՝ Երևանում: 1962-1968թթ-ին եղել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրեն, 1970-1974թթ.-ին՝ Հայկական ժողովրդական երգի-պարի համույթի ղեկավար, 1979-1984թթ-ին՝ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, 1986-1991թթ-ին՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր: Հովհաննիսյանը հայ երաժշտության զարգացմանը նպաստել է էականորեն և ինքնատիպ ներդրումով՝ ժողովրդական և պրոֆեսիոնալ երաժշտության ավանդույթներից բխեցնելով նոր և համարձակ ստեղծագործական լուծումներ։ Ստեղծագործության հիմնական մոտիվներն են ժողովուրդը, նրա պատմությունն ու արդի կյանքը՝ հաղորդված խստաշունչ վիպականությամբ ու հերոսականությամբ, սուր դրամատիզմով ու նուրբ քնարականությամբ։ Կարևոր տեղ ունեն բալետները «Մարմար», 1957թ., «Երկնագույն նոկտյուրն», 1964թ., «Հավերժական կուռք», 1966թ., «Անտունի», 1969թ., Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար գրված Ա․Խաչատրյանի երաժշտության բալետային կոմպոզիցիա («Դիմակահանդես», 1982թ.)։ Երաժշտաբեմադրական արվեստի արդի միտումներին համահունչ են «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը (1976թ.), «Ճանապարհորդություն դեպի Արզրում» (ըստ Պուշկինի համանուն նոթերի) օպերան (1987թ.)։ Հովհաննիսյանի կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունն առանձնանում է բարոյափիլիսոփայական ընդհանրացումներով։ Լայնախոհությունը, դինամիզմը, ազգային լեզվի նորացումը բնորոշ են Դաշնամուրային կվինտետին (1955թ.), սիմֆոնիաներին (1957, 1983, 1984 թթ.), «Գողգոթա» սիմֆոնիկ պոեմին (1993թ.), «Գրիգոր Նարեկացի» օրատորիային (1995թ.), կվարտետներին (1950, 1958, 1964, 1981թթ.), թավջութակի Սոնատ-էպիտաֆիային (1975թ.), կամերային նվագախմբի Կոնցերտ-բարոկկոյին (1984թ.)։ Հեղինակ է նաև քաղաքացիական հնչեղություն ունեցող «Էրեբունի-Երևան», «Արփա-Սևան», «Սարդարապատ» երգերի, թատերական և կինո երաժշտության։ Մահացել է 1998-ին՝ Երևանում: |
«Միայն իրենց իշխանական ալիքներով է, որ հաջող գործարք են իրականացրել, այնինչ իրականում ողբ է». Տեր Արամ (տեսանյութ)
140Երեկ, 21:13«Հանգիստ մի՛ նստեք ու ասեք՝ ես իմ գործով կզբաղվեմ, ու ամեն ինչ նորմալ կլինի». Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
129Երեկ, 20:54«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
12124.04.2024, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
13322.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
16521.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
14321.04.2024, 19:54