Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մահվան ելքով վրաերթ Ջրվեժ գյուղում

197
Ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ., 20:50
Մահվան ելքով վրաերթ Ջրվեժ գյուղում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում KIA մակնիշի 96 PM 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ձորաղբյուր-Աբովյան ավտոճանապարհի Ջրվեժ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:

Վարորդը փախուստի չի դիմել, իսկ հետիոտնին առաջինը փորձել են օգնություն ցուցաբերել ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողները, սակայն վրաերթի ենթարկվածը, որը կլիներ մոտ 50 տարեկան կին, տեղում մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: