Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալին մեղադրել են բռնաբարության համար

1560
Ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ., 14:20
Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալին մեղադրել են բռնաբարության համար

Դերասանուհի Ռեգինա Սիմոնսը բռնաբարության համար մեղադրել է մարտաֆիլմերի աստղ ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալին, հաղորդում է People-ը:

Սիմոնսը նկարահանվել է «Մահացու վտանգի մեջ» (1994թ.) ֆիլմի զանգվածային տեսարանում, որտեղ գլխավոր դերակատարը Սիգալն էր:

Դերասանուհու խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել, երբ ինքը 18 տարեկան էր: Սիմոնսը պնդում է, որ Սիգալն իրեն իր տուն է հրավիրել՝ մասնակցելու ֆիլմի նկարահանումների ավարտի կապակցությամբ կազմակերպված երեկույթին, սակայն ինքը տան միակ հյուրն է եղել:

Իր հերթին, մոդել Ֆավիոլա Դադիսը հայտարարել է, որ ինքը ևս նույն մեղադրանքով բողոք է ներկայացրել դերասանի նկատմամբ: