Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

«Նաիրի ինշուրանս»-ն ու «Թոփ-Սփին»-ը սննկացնում են մյուս գործակալներին

240
Երեքշաբթի, 09 հունվարի, 2018 թ., 16:20
«Նաիրի ինշուրանս»-ն ու «Թոփ-Սփին»-ը սննկացնում են մյուս գործակալներին

Արդեն տասն օր է՝ Բագրատաշենի ԱՊՊԱ գործակալները բողոքի ցույց են անում անցակետի մոտ՝ պահանջելով աշխատելու հավասար պայմաններ ապահովել: Խնդիրն այն է, որ մաքսատան տարածքում մենաշնորհային կարգով ապահովագրական գործունեություն է սկսել ծավալել «Թոփ-Սփին» ընկերությունը, մինչդեռ մյուս ապահովագրողները վարձակալությամբ տարածքներ են ստացել անցակետից դուրս և աշխատում են հավասար պայմաններով: Ասում են՝ «Թոփ-Սփին»-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին պատկանող «Նաիրի ինշուրանս»-ի գործակալն է: Մինչ այդ, որևէ գործակալի հնարավորություն չի տրվել վարձակալելու այդ տարածքը, բայց «Թոփ-Սփին»-ը միանգամից ստացել է թույլտվությունը։ Մաքսատան աշխատակիցներն ամեն կերպ փորձում են խուսափել բողոքի ցույցի մասնակիցների հետ հանդիպումից՝ կոչ անելով բոլոր հարցերն ուղղել ՊԵԿ-ին:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանն, ի դեպ, այս խնդրով արդեն գրություն է ուղարկել վարչապետին ու ՏՄՊՊՀ նախագահին: