«Հեքիաթ Շչելկունչիկի մասին». Ամանորի ներկայացում ռուսական թատրոնում
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն այս տարի փոքրիկների համար նախատեսել է Ներկայացման բեմադրիչ Նորա Գրիգորյանի խոսքերով՝ նոր ներկայացումը դուր կգա թե՛ փոքրերին, թե՛ մեծերին. «Այս ներկայացման գաղափարը պատահական ծնվեց: Այս պիեսն ինձ առաջարկեց բեմադրել Մարինա Մարինոսյանը, ով էլ մշակել է այն: Անկեղծ ասած, ցանկություն կար բեմադրելու «Ձյունե թագուհին» հեքիաթը, սակայն ինչ-ինչ պատճառներով չհաջողվեց. այն հաջորդ տարի եմ բեմադրելու»: Խոսելով նոր ներկայացման մասին՝ Նորա Գրիգորյանն ասաց. «Կարդալով պիեսը՝ հասկացա, որ չեմ կարող հրաժարվել դասական երաժշտությունից: Չայկովսկու երաժշտությունը բոլորին Է հաճելի՝ անկախ տարիքից ու սեռից: Ներկայացման մեջ առկա են նաև որոշ օպերային տարրեր: Վոկալի հարցում մեզ շատ օգնեցին պրոֆեսիոնալ օպերային երգիչները՝ ի դեմս գլխավոր դերակատար Անի Հակոբյանի, ով ավարտել է նաև Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան»: Բեմադրիչի խոսքով՝ իրենց հաջողվել է ստանալ գունեղ երաժշտական հեքիաթ. «Այս ներկայացումն իր բեմադրական լուծումներով նման չէ իմ նախորդ գործերին: Ի դեպ, այս անգամ ևս երգերի ընտրությունն ինքս եմ արել, խոսքերն էլ ինքս եմ գրել: Պարերի հարցում ինձ շատ օգնեց պարուսույց Նունե Կիրակոսյանը, և շեշտը դրվեց այս անգամ բեմում ոչ թե բուն պարեր բեմադրելու վրա, այլ պլաստիկ շարժումներ ստանալու, և այն տպավորիչ է: Շնորհակալ եմ նաև բեմանկարիչ Արթուր Հարությունյանին և զգեստների նկարիչ՝ Ինեսա Սևունցին»: |
«Չկարողացանք տեղական իշխանություններից ստանալ անհրաժեշտ հավանությունը». մանկական երկաթուղին չի վերակառուցվի
198310.04.2024, 23:36Մինչև 13 տարեկան երեխային չի կարելի նստեցնել մեքենայի առջևի նստատեղին․ ԱՆ
219227.03.2024, 23:48«Որտե՞ղ են պետական մարմինները. լույսի նման երեխային հասցրել են ծայրահեղ վիճակի»․ Զառա Հովհաննիսյան
276214.03.2024, 09:48Ծնվել է վանաձորցի ընտանիքի 12-րդ երեխան
26805.03.2024, 11:00Mickey Mouse Funhouse-ը կցուցադրի Վարդավառի տոնին նվիրված դրվագ (տեսանյութ)
149129.02.2024, 22:36Վահագն Դավթյանը՝ «օղակներ» վարժության բրոնզե մեդալակիր
23724.02.2024, 21:24