Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Գիտնականները բացահայտել են հոմոսեքսուալության գենը

534
Կիրակի, 10 դեկտեմբերի, 2017 թ., 02:05
Գիտնականները բացահայտել են հոմոսեքսուալության գենը

Գիտնականներն առաջին անգամ ամբողջությամբ բացահայտել են տղամարդկանց հետերոսեքսուալության և հոմոսեքսուալության գենոմը և բացահայտել գեներ, որոնք, ըստ երևույթին, կապված են սեռական կողմնորոշման հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում:
Հետազոտողները վերլուծության են ենթարկել ավելի քան 1000 գենոմ: Տղամարդկանց մոտ հետերոսեքսուալության և հոմոսեքսուալության գենոմների տարբերությունը նկատվել է միայն SLITRK5 և SLITRK6 գեներում: SLITRK6 գենն ազդում է գլխուղեղի զարգացմանը, մասնավորապես՝ հիփոթալամուսի, որն առանցքային դերակատարում ունի հորմոնների մշակման գործում, որոնք էլ իրենց հերթին վերահսկում են սեռական հակվածությունը: Տարբերություն է նկատվել նաև TSHR գենում, որ կապ ունի վահանաձև գեղձի հետ, որի աշխատանքը ևս կապվում է սեռական կողմնորոշման հետ:
Չնայած նախկին ուսումնասիրություններում ևս գենետիկ գործոնները կապել են հոմոսեքսուալության հետ, բայց սա առաջին դեպքն է, երբ գենոմները հետազոտվել են ամբողջությամբ, ինչն ավելի լիարժեք արդյունք է տալիս: