Ուկրաինական պատվիրակությունը բանակցություններ է անցկացրել Ուիթքոֆի և Քուշների հետ
![]() Ուկրաինական պատվիրակությունը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում բանակցություններ է անցկացրել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ բանակցությունները տեղի են ունեցել Թրամփի հետ իր հանդիպումից հետո։ «Տեղի է ունեցել մեր բանակցային խմբի և նախագահ Թրամփի բանակցային խմբի հանդիպումը։ Խոսել ենք բոլոր այն հարցերի մասին, որոնք քննարկել էինք նախագահ Թրամփի հետ», — լրագրողներին ասել է նա։ Զելոնսկու խոսքով՝ ամերիկյան կողմը «մի քանի շաբաթ ժամանակ է վերցրել»՝ ռուսական կողմի հետ բանակցություններ անցկացնելու համար։ Նշենք, որ սեպտեմբերի 5-ին Ուիթքոֆն ու Քուշները այցելել էին Մոսկվա, որտեղ նրանց ընդունել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հաջորդ օրը նրանք Կիևում հանդիպել էին Զելենսկու հետ։ |

«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
1322:00
«Ռազմական գործողություններից ոչ մեկը հօգուտ ԱՄՆ-ի չեղավ»․ Կարեն Հովհաննիսյան
5721:42
«Ինչո՞ւ օրենքը բոլորի համար հավասարապես չի գործում»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9820:42
«ՔՊ-ական իշխանությունը սկզբունքներ չունի»․ Ոսկան Սարգսյան
9020:12
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
9919:54
««Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Երևանում»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
9619:30
