Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանին
![]() Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներին, հայտարարել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Տարարը։ Նախարարը Աֆղանստանին մեղադրել է Պակիստանի ինքնիշխանությունը խախտելու մեջ՝ սեպտեմբերի 23-ին աֆղանական տարածքից անօդաչու թռչող սարքեր արձակելու պատճառով։ «Պակիստանը ճշգրիտ օդային հարվածներ է իրականացրել Աֆղանստանում գտնվող 10 վայրերի ուղղությամբ, որոնք օգտագործվել են այդ անօդաչու թռչող սարքերի արձակման և պահեստավորման համար», — ասվում է նախարարի՝ X սոցիալական ցանցի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Tolonews-ը հայտնել էր, որ Պակիստանի զինվորականները հարձակում են իրականացրել Աֆղանստանի հարավում գտնվող Քանդահար քաղաքի ուղղությամբ։ Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ հարվածը հասցվել է քաղաքի անապատային տարածքին և վնասներ չեն արձանագրվել։
|

Վանաձորում հարևանների վեճն ավարտվել է նրանցից մեկի մահվամբ, ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոց
9520:18
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
16816:55
Նեպալի լեռներում ուղղաթիռներ են բախվել (տեսանյութ)
21513:01
Թուրքիայի հարավ-արևմուտքում ավտոբուսի վթարի հետևանքով 45 մարդ է տուժել (տեսանյութ)
18912:13
Հրդեհ՝ Երևանի «Պալաս» առևտրի կենտրոնում (տեսանյութ)
12411:30
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մեկին
17610:43
