«Ինչո՞ւ Նյու Ջերսին չեք տալիս Իսրայելին»․ Սիրիայի նախագահը՝ Թրամփին
![]() Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան կատակով առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Նյու Ջերսին հանձնել Իսրայելին, երբ երկու երկրների ղեկավարները քննարկում էին Գոլանի բարձունքների շուրջ ստեղծված իրավիճակը։ «Ես և Թրամփը յուրահատուկ հարաբերություններ ունենք։ Մի անգամ Սպիտակ տանը, երբ նա խոսում էր Գոլանի բարձունքների մասին՝ նշելով, որ դրանք գտնվում են Իսրայելի ինքնիշխանության ներքո, կատակով հարցրի. «Ինչո՞ւ Նյու Ջերսին չեք տալիս իսրայելցիներին... Գոլանի բարձունքները ձեզ չեն պատկանում, որպեսզի դրանք որևէ մեկին հանձնելու իրավունք ունենաք, իսկ Նյու Ջերսին ձերն է»,- ասել է Ալ-Շարաան՝ ելույթ ունենալով Նյու Յորքում: Նա նշել է, որ Գոլանի բարձունքները Սիրիայի տարածքն են։ «Այսպիսով, անկախ այս կատակից, Գոլանի բարձունքները պատկանում են իրենց ժողովրդին։ Հետևաբար, ո՛չ Սիրիայի նախագահը, ո՛չ ԱՄՆ նախագահը, ո՛չ էլ որևէ այլ անձ իրավունք չունի հրաժարվելու դրանցից կամ դրանք փոխանցելու ուրիշներին»,- եզրափակել է Սիրիայի ղեկավարը։ |

«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
1322:00
«Ռազմական գործողություններից ոչ մեկը հօգուտ ԱՄՆ-ի չեղավ»․ Կարեն Հովհաննիսյան
5721:42
«Ինչո՞ւ օրենքը բոլորի համար հավասարապես չի գործում»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9820:42
«ՔՊ-ական իշխանությունը սկզբունքներ չունի»․ Ոսկան Սարգսյան
9020:12
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
9919:54
««Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Երևանում»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
9619:30
