Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 1,6 միլիոն մարդու խորհուրդ է տրվել տարհանվել
![]() Ճապոնիայում ավելի քան 1,6 միլիոն մարդ իշխանությունների կողմից տարհանման վերաբերյալ ծանուցումներ է ստացել՝ «Դուջուան» թայֆունի պատճառով, որը մոտեցել է Ճապոնիայի գլխավոր կղզու՝ Հոնսյուի ափին։ Տոկիոյի պրեֆեկտուրայում, որը ներառում է նաև Խաղաղ օվկիանոսում գտնվող կղզիները, տարհանման ծանուցումը վերաբերում է 130 000 մարդու։ Հարևան Չիբա պրեֆեկտուրայում այդ միջոցառումները տարածվում են 983 000 մարդու վրա։ Տարհանման ծանուցումներ են տրվել նաև Սիձուոկա և Իբարակի պրեֆեկտուրաների որոշ բնակիչների համար։ Թայֆունի կենտրոնը գտնվում է Հոնսյուի խաղաղօվկիանոսյան կենտրոնական ափից հարավ և շարժվում է դեպի հյուսիս-արևելք՝ ժամում մոտ 30 կմ արագությամբ։ Օդերևութաբանները նախազգուշացնում են հորդառատ անձրևների, գետերի վարարման և սողանքների վտանգի մասին՝ հորդորելով բնակիչներին դուրս չգալ փողոց։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
