Ռուսաստանի 60-ամյա քաղաքացին լողալով հասել է Լիտվա և ապաստան խնդրել
![]() Ռուսաստանի քաղաքացին Կալինինգրադի մարզից լողալով անցել է Նեման գետը դեպի Լիտվա, ապա քաղաքական ապաստան խնդրել։ Ըստ «Լիետուվոս Ռիտաս»-ի՝ նա ձերբակալվել է Լիտվայի պետական սահմանապահ ծառայության կողմից։ Մոտ 60 տարեկան տղամարդը ձերբակալվել է Պագեգյայի քաղաքապետարանի մոտ։ «Կալանավորված անձն ապաստան է խնդրել՝ պնդելով, որ Ռուսաստանում հետապնդվում է սոցիալական ցանցերում իր գործողությունների համար», - հրատարակությանը հայտնել է Լիտվայի ներքին գործերի նախարար Մարտինաս Կատելինասը։ Նա նշել է, որ Լիտվայի իշխանությունները յուրաքանչյուր նման խնդրանքը գնահատում են անհատապես։ Նախարարի խոսքով՝ երկրի հետախուզական ծառայությունների հետ խորհրդակցություններից հետո կայացվել է հստակ որոշում. Ռուսաստանի քաղաքացին կվերադարձվի Ռուսաստան։ Օգոստոսին Լիտվայի խորհրդարանի անդամ և պաշտպանության նախկին նախարար Արվիդաս Անուշաուսկասը առաջարկել է կրճատել Ռուսաստանի քաղաքացիների համար հանրապետության տարածքով տարանցման ժամանակը մինչև վեց ժամ։ |

«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
6214:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
9113:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
18910:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13607:06
«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան
185Երեկ, 23:54
Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման օրենսդրական առաջարկություն (տեսանյութ)
173Երեկ, 23:36
