«ԱՄՆ-ն կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում»․ #NBC
![]() Փենթագոնը դիտարկում է Եվրոպայից ամերիկյան զինվորականների մեկ երրորդին դուրս բերելու հնարավորությունը, հաղորդում է NBC News-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ Եվրոպայում ամերիկյան զորակազմը կարող է կրճատվել առնվազն 25 հազար զինծառայողով։ Չի բացառվում, որ արդյունքում եվրոպական երկրներում գտնվող ռազմակայաններում ԱՄՆ զինվորականների թիվը կիսով չափ կրճատվի՝ հասնելով 40 հազարի։ Բացի այդ, Փենթագոնն ուսումնասիրում է Եվրոպայից ռազմական ինքնաթիռների, նավերի և այլ սպառազինության դուրսբերման հնարավորությունը։ Աղբյուրները հավելել են, որ մինչև նոյեմբերի 6-ը Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը պետք է իր ենթականերից ստանա Եվրոպայից ամերիկյան զինվորականների դուրսբերման կամ ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրներ նրանց վերաբաշխման հնարավորությունների վերաբերյալ զեկույցի վերջնական տարբերակը։ Այնուհետև առաջարկությունները կներկայացվեն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։ Նշենք, որ ԱՄՆ-ն քննարկում է Եվրոպայում իր ռազմական զորակազմի կրճատման հնարավորությունը՝ եվրոպական երկրների՝ սեփական պաշտպանության ծախսերն ինքնուրույն հոգալու պահանջների ֆոնին։ |

«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
1322:00
«Ռազմական գործողություններից ոչ մեկը հօգուտ ԱՄՆ-ի չեղավ»․ Կարեն Հովհաննիսյան
5721:42
«Ինչո՞ւ օրենքը բոլորի համար հավասարապես չի գործում»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9820:42
«ՔՊ-ական իշխանությունը սկզբունքներ չունի»․ Ոսկան Սարգսյան
9020:12
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
9919:54
««Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Երևանում»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
9619:30
