ԱՄՆ Պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 48 F-35 կործանիչներ վաճառելուն
![]() ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է Սաուդյան Արաբիային 48 հատ հինգերորդ սերնդի F-35 Lightning II կործանիչների և ռազմական այլ տեխնիկայի վաճառքի հնարավոր գործարքի հաստատման մասին։ Գործարքի արժեքը կազմում է 24,3 մլրդ դոլար։ Հաղորդագրության համաձայն՝ կործանիչներից բացի, գործարքը ներառում է նաև Pratt & Whitney F135-PW-100 տիպի 49 շարժիչի, ինչպես նաև կապի սարքավորումների, պահեստամասերի և այլ օժանդակ միջոցների մատակարարում։ «Նախատեսվող գործարքը կնպաստի ԱՄՆ արտաքին քաղաքականության նպատակների և ազգային անվտանգության խնդիրների իրականացմանը՝ ամրապնդելով ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող առանցքային դաշնակցի անվտանգությունը, որը կարևոր դեր է խաղում Պարսից ծոցի տարածաշրջանում քաղաքական կայունության և տնտեսական առաջընթացի ապահովման գործում»,- նշել են Պետդեպարտամենտում։ Գերատեսչությունում նաև հավելել են, որ կործանիչների վաճառքը «չի խախտի տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը»։ |

«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
1322:00
«Ռազմական գործողություններից ոչ մեկը հօգուտ ԱՄՆ-ի չեղավ»․ Կարեն Հովհաննիսյան
5721:42
«Ինչո՞ւ օրենքը բոլորի համար հավասարապես չի գործում»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9820:42
«ՔՊ-ական իշխանությունը սկզբունքներ չունի»․ Ոսկան Սարգսյան
9020:12
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
9919:54
««Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Երևանում»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
9619:30
