ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին օրինագծին
![]() ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները հավանություն են տվել օրինագծին, որը Սպիտակ տանը հնարավորություն է տալիս լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Օրինագծին կողմ է քվեարկել 262 կոնգրեսական, դեմ՝ 159-ը, իսկ մի մասը ձեռնպահ է մնացել։ Այժմ փաստաթուղթը, որը նախկինում հաստատվել էր Սենատի կողմից, կուղարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը։ Օրինագիծն ի սկզբանե մշակել էր երկու կուսակցությունների սենատորներից կազմված խումբը։ Մասնավորապես, այդ գործընթացում նշանակալի դեր էր ունեցել հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը։ Առաջարկվող միջոցների ցանկում կարևոր տեղ են զբաղեցնում մաքսատուրքերը։ Մասնավորապես, օրինագիծը նախատեսում է, որ ԱՄՆ նախագահը պետք է բարձրացնի Ռուսաստանից ներմուծվող բոլոր ապրանքների մաքսատուրքերը․ դրանց առավելագույն չափը կարող է հասնել 500%-ի։ Նախատեսվում են նաև մինչև 100% մաքսատուրքեր այն երկրների բոլոր ապրանքների համար, որոնք ընդգրկված են Ռուսաստանից նավթի և գազի հինգ խոշորագույն գնորդների ցանկում։ Այդ մաքսատուրքերը պետք է սահմանվեն, եթե այդ երկրները նոր գնումներ են կատարում Ռուսաստանից՝ էներգակիրների ներմուծման ուղղությամբ։ Օրինագիծը ներառում է նաև սահմանափակող միջոցներ այն նավերի նկատմամբ, որոնք Ռուսաստանից նավթ, ուրան, ածուխ և մի շարք այլ ապրանքներ են տեղափոխում։ |

«Ես ՔՊ-ական եմ, կուզեք անվանեք՝ նիկոլական, դրանից ինձ միայն լավ եմ զգում». Գարիկ Սարգսյան
2514:42
«Մի անգամ էլ ընդհատեցիք, դահլիճից դուրս եմ հանելու». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
3514:30
«Գյումրիից ռուսական ռազմաբազան հանելը նոր արկածախնդրություն է»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5014:12
«Մի ասեք՝ տգետ է, ասեք՝ գրագիտության հետ խնդիր ունի». Ռուբեն Ռուբինյան
7014:00
Վահագն Ալեքսանյանի՝ «Ռոբերտ Քոչարյանը տգետ է» արտահայտությունից հետո իրավիճակը լարվեց (տեսանյութ)
5113:54
«Շատերի հետ վիճում էի, որ հնարավոր չէ՝ Առուշը համագործակցի ՔՊ-ի հետ․ ցավում եմ»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
8413:36
