«Ռուս-ուկրաինական հակամարտությունը շատ շուտով կավարտվի»․ Թրամփ
![]() Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք շատջանք ենք գործադրում, որպեսզի Ռուսաստանն ու Ուկրաինան կարգավորման հասնեն… Գիտեք, ես ավարտել եմ ութ պատերազմ։ Եվ ամենադժվարը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն է, քանի որ առաջնորդները ատում են միմյանց», — ասել է Թրամփը Հյուսիսային Կարոլինա նահանգում իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ։ «Իրականում հենց այս պատերազմն է բարձրացնում դիզելային վառելիքի գները, բայց այս ամենը շատ շուտով կավարտվի, և ի վերջո դուք կստանաք այնպիսի երկիր [ԱՄՆ], ինչպիսին նախկինում երբեք չեք տեսել։ Որովհետև, կրկնում եմ, մեր երկրում այժմ ավելի շատ աշխատատեղեր են ստեղծվում և ավելի շատ գործարաններ են կառուցվում, քան երբևէ մեր երկրի պատմության ընթացքում։ Սա հիանալի կլինի։ Դա տեղի կունենա շատ շուտով»,- ասել է նա։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
