«Պուտինին պետք են ոչ թե առանձին տարածքներ, այլ ամբողջ Ուկրաինան»․ Զելենսկի
![]() Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում այլևս հնարավոր չէ երկու կողմերի հաղթանակ. հնարավոր է միայն ռազմական գործողությունների դադարեցում՝ հանուն մարդկային կյանքերի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ CBC News-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ անհրաժեշտ է փոխել Պուտինի մտածելակերպը։ «Նա ունի աշխարհի ամենամեծ տարածքը, և նրան ինչ-որ կիլոմետրե՞ր են պետք։ Ահա թե ինչու է շատ տարօրինակ, երբ որոշ գործընկերներ ասում են՝ նրան միայն Ուկրաինայի այս հատվածն է պետք, այս կիլոմետրերը, և վերջ»,- ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ դա «խելահեղ գաղափար է»։ «Պուտինին կիլոմետրեր չեն պետք, նրան անհրաժեշտ է ամբողջ Ուկրաինան՝ որպես Ռուսաստանի մաս»,- նշել է նա։ Զելենսկին նաև անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի համար հակամարտության փոխշահավետ լուծման գաղափարին։ «Մեր մեջ ասած՝ այս պատերազմում «երկուստեք շահեկան» (win-win) արդյունք լինել չի կարող։ Այս պահին միակ իրական հաղթանակը պարզապես պատերազմը դադարեցնելն է՝ հանուն մարդկային կյանքերի, այլ ոչ թե երկու կողմերի համար հավասարապես շահավետ բանաձև փնտրելը»: |

«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
1322:00
«Ռազմական գործողություններից ոչ մեկը հօգուտ ԱՄՆ-ի չեղավ»․ Կարեն Հովհաննիսյան
5721:42
«Ինչո՞ւ օրենքը բոլորի համար հավասարապես չի գործում»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9820:42
«ՔՊ-ական իշխանությունը սկզբունքներ չունի»․ Ոսկան Սարգսյան
9020:12
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
9919:54
««Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Երևանում»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
9619:30
