Ուկրաինան պաշտոնապես հայտարարել է, որ Ռուսաստանի երկինքն անվտանգ չէ
![]() Ուկրաինան պաշտոնապես տեղեկացրել է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը (ICAO), որ Ռուսաստանի օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար անվտանգ չէ ռազմական ակտիվության աճի պատճառով: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան սոցիալական ցանցերում գրել է. «Ուկրաինայի դեմ ռուսական ահաբեկչության կտրուկ սրման ֆոնին Ռուսաստանի օդային տարածքը գնալով ավելի վտանգավոր է դառնում»,- նշել է նախարարը: Նա ընդգծել է, որ Կիևն իր պարտականությունն է համարում զգուշացնել ICAO-ին, ավիաընկերություններին և կառավարություններին առկա ռիսկերը լուծելու անհրաժեշտության մասին: «Մենք ցանկանում ենք կանխել պատահական միջադեպերը և կոչ ենք անում բոլորին ցուցաբերել առավելագույն զգույշություն», - եզրափակել է նախարարը: Միևնույն ժամանակ, հավելել է նա, Ռուսաստանը միտումնավոր անտեսում է Ուկրաինայի դեմ իր ագրեսիայի հետևանքով առաջացած առկա սպառնալիքները, որոնք արդեն հանգեցրել են մի քանի միջադեպերի նախորդ տարիներին: Ռուսաստանը հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկի քաղաքացիական ավիացիայի լուրջ խափանումները կանխելու համար՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ակտիվության պատճառով Ռուսաստանի տարածքով թռիչքների վտանգի մասին նախազգուշացումից հետո: Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները կատարելագործում են անվտանգության միջոցառումները և համակարգում են գործողությունները Պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Ազգային գվարդիայի հետ: «Մենք սերտորեն համագործակցում ենք Պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Ազգային գվարդիայի հետ, և ես կարծում եմ, որ թույլ չենք տա քաղաքացիական ավիացիայի որևէ էական խափանում»,- լրագրողներին ասաց Նիկիտինն Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում: Նա հավելել է, որ օդանավակայաններում կարող են ժամանակավոր սահմանափակումներ սահմանվել թռիչքների անվտանգության առաջնահերթություններից ելնելով, բայց Ռուսաստանը կկարողանա դրանք լուծել առաջիկա տարիներին։ Այնուամենայնիվ, խափանումներ են նկատվել Մոսկվայի օդանավակայաններում չորեքշաբթի՝ սեպտեմբերի 2-ին: Flightradar24-ի տվյալներով՝ «Շերեմետևո» օդանավակայանում չեղարկվել է 21 չվերթ, իսկ «Վնուկովո» օդանավակայանում՝ 22 չվերթ, 94-ն ուշացել է։ Pegasus Airlines-ը չեղարկել է Ռուսաստան որոշ չվերթներ՝ նշելով տեխնիկական և գործառնական պատճառներ, իսկ Flydubai-ն զգուշացրել է հնարավոր ուշացումների և երթուղու փոփոխությունների մասին։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
