ԱՄՆ-ն ու Բահրեյնը քննարկել են Իրանի նկատմամբ ֆինանսական ճնշումը
![]() ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը բանակցություններ է անցկացրել Բահրեյնի ֆինանսների և ազգային տնտեսության նախարար, շեյխ Սալման բեն Խալիֆա Ալ Խալիֆայի հետ՝ «Տնտեսական մեկուսացում» գործողության հետ կապված հարցերի շուրջ։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական հայտարարության մեջ։ Զրույցի ընթացքում Բեսենթը շեշտել է, որ Իրանին չպետք է թույլ տալ սպառնալ միջազգային առևտրին կամ Հորմուզի նեղուցն օգտագործել որպես համաշխարհային տնտեսության վրա ճնշում գործադրելու միջոց։ Նա նաև հայտարարել է Իրանի տնտեսության առանցքային ոլորտների նկատմամբ ֆինանսական ճնշումը պահպանելու և Թեհրանին ֆինանսական աջակցություն ցուցաբերողներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ԱՄՆ-ի, Բահրեյնի, Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների և միջազգային գործընկերների սերտ համակարգումը՝ ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարելու և տնտեսական անվտանգությունն ամրապնդելու նպատակով։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
