Ճապոնիան կքննարկի Պուտինի՝ Իտուրուպ կատարած այցի կապակցությամբ հակաքայլեր ձեռնարկելու հարցը
![]() Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իտուրուպ կղզի այցի կապակցությամբ հակաքայլեր ձեռնարկելու հարցը, հայտնում է NHK-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ հնարավոր միջոցներից մեկը Ռուսաստանի նկատմամբ գործող պատժամիջոցների խստացումն է։ Միևնույն ժամանակ, NHK-ի կողմից հարցված վերլուծաբանները ենթադրել են, որ այդ միջոցների ընդունման հետևանքով առանց այդ էլ լարված երկկողմ հարաբերությունները կարող են էլ ավելի բարդանալ։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը Սախալինի մարզ կատարած այցի շրջանակում այցելել էր Հարավային Կուրիլյան կղզիներից Իտուրուպ կղզում գտնվող «Յասնի» ձկնավերամշակման գործարանը։ Այցելության կապակցությամբ Ճապոնիայի ԱԳՆ-ն Մոսկվային վճռական բողոք էր հայտնել։ Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ նաև ներկայացվել էր երկրի դիրքորոշումը, ըստ որի՝ Կուրիլյան շղթայի չորս կղզիները համարվում են Ճապոնիայի «հյուսիսային տարածքները»։ Ճապոնիայի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները հիմնականում ներառում են ֆինանսական, առևտրային և արտահանման սահմանափակումներ։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
