Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի կապակցությամբ
![]() Ճապոնիան Ռուսաստանին վճռական բողոք է հայտնել՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հարավային Կուրիլյան կղզիներից Իտուրուպ կղզի կատարած այցի կապակցությամբ։ Այս մասին ասվում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ շեշտվում է Ճապոնիայի դիրքորոշումը, որը Կուրիլյան շղթայի չորս կղզիներն անվանում է իր «հյուսիսային տարածքներ»։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահը Սախալինի մարզ կատարած այցի ընթացքում Իտուրուպ կղզում այցելել է «Յասնի» ձկնավերամշակման գործարան։ Ճապոնիան հավակնում է Կուրիլյան կղզաշղթայի հարավային չորս կղզիներին՝ Իտուրուպին, Կունաշիրին, Շիկոտանին և Հաբոմային, հղում կատարելով 1855 թվականի առևտրի և սահմանների մասին պայմանագրին։ Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Հարավային Կուրիլները Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով անցել են ԽՍՀՄ կազմի մեջ, և դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի միջազգային իրավական ձևակերպում, կասկածի ենթակա չէ։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
