Պուտինն առաջին անգամ այցելել է Կուրիլյան կղզիներ
![]() Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սախալինի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Կուրիլյան կղզիներից Իտուրուպ կղզի, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նրան դիմավորել է նահանգապետ Վալերի Լիմարենկոն։ Այցի առաջին կանգառը «Յասնի» ձկնավերամշակման կոմբինատն էր։ Նախօրեին, Վլադիմիր Պուտինը ժամանել է Հարավային Սախալինսկ՝ մասնակցելու Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների եզրափակիչ փուլին, որոնք մեկնարկել էին օգոստոսի 4-ին։ Նշենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամբողջ արշիպելագը ներառվել է Խորհրդային Միության կազմում, սակայն Ճապոնիան վիճարկում է Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան կղզիների և մի քանի փոքր, անմարդաբնակ կղզիների պատկանելությունը։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը տարածաշրջան այցելել է հինգ անգամ։ Դմիտրի Մեդվեդևը Կուրիլյան կղզիներում եղել է չորս անգամ՝ երեք անգամ՝ որպես վարչապետ, և մեկ անգամ՝ որպես երկրի նախագահ։ Իսկ 2021 թվականին այցելել էր ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
