Թրամփին դատի են տվել իր գրառումների հասանելիությունը վճարովի դարձնելու համար
![]() Ամերիկյան The Intercept հրատարակությունը և Freedom of the Press Foundation ոչ առևտրային կազմակերպությունը դատական հայց են ներկայացրել Դոնալդ Թրամփի Truth Social-ում գրառումներին պրեմիում մուտք գործելու իրավունքի վաճառքի վերաբերյալ։ Հայցվորները պահանջում են հակասահմանադրական ճանաչել պաշտոնական կառավարական տեղեկատվությունը բացառապես «Truth Social»-ում՝ վճարովի API հասանելիությամբ տեղադրելու պրակտիկան և արգելել այդպիսի գործելակերպը։ Trump Media & Technology Group (TMTG) ընկերությունը հուլիսին հայտարարել է Truth API նոր վճարովի տվյալների ծառայության մասին, որը առևտրականներին և խոշոր ներդրողներին կապահովի Truth Social-ում նախագահի գրառումներին գերարագ մուտք գործելու հնարավորություն։ Ծառայությունը գործարկվել է օգոստոսին։ Նշենք, որ վճարը կազմում է ամսական մինչև 100 հազար ԱՄՆ դոլար: Արդեն իսկ 10 կազմակերպություն այդ ճանապարհով դարձել են բաժանորդ: Հայցը նաև ձգտում է արգելել Truth Social-ում պաշտոնական կառավարական տեղեկատվության բացառիկ հրապարակումը։ Truth Social սոցիալական ցանցը ստեղծվել է TMTG-ի կողմից 2022 թվականին՝ ի պատասխան ամերիկյան IT հսկաների (Big Tech), մասնավորապես՝ Twitter-ի (այժմ՝ X) և Meta-ի կողմից կիրառվող խիստ գրաքննության, որոնք արգելափակել էին Թրամփի հաշիվները 2021 թվականի հունվարին Քափիթոլիումում տեղի ունեցած իրադարձություններից հետո։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
