Հուլիսն ԱՄՆ-ում ամենատաքն է եղել վերջին 132 տարվա ընթացքում
![]() Անցյալ հուլիսն ԱՄՆ-ում գրանցված ամենատաք ամիսն է եղել։ Bloomberg-ը հաղորդում է, որ մայրցամաքային ԱՄՆ-ում միջին ջերմաստիճանը հասել է 76.9 աստիճան Ֆարենհայտի (24.94 աստիճան Ցելսիուսի)։ ԱՄՆ-ի կառավարությունը 132 տարի է, ինչ հետևում է ջերմաստիճանի գրառումներին։ Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչության (NOAA) տվյալներով՝ հուլիսյան միջին ջերմաստիճանը մոտ երեք աստիճանով գերազանցել է 20-րդ դարի միջին ցուցանիշը։ Այն նաև գրեթե 0.1 աստիճանով բարձր է եղել նախորդ ռեկորդից, որը գրանցվել էր 1936 թվականի հուլիսին: Գիտնականները պարզել են, որ մարդածին գործունեության հետևանքով առաջացած կլիմայի փոփոխությունը կարող է ջերմային ալիքները դարձնել ավելի հավանական և ինտենսիվ։ Climate Central-ի վերլուծաբանների կողմից անցկացված ուսումնասիրությունը պարզել է, որ 43 քաղաքներում մեկ կամ ավելի շաբաթ է եղել, երբ գլոբալ տաքացումը նման ջերմաստիճանները դարձրել է առնվազն երկու անգամ ավելի հավանական։ Գործակալության կանխատեսումների համաձայն՝ օգոստոսին կենտրոնական և հարավային Միացյալ Նահանգներում սպասվում է միջինից բարձր ջերմաստիճան։ Դրա հավանականությունը գերազանցում է 50%-ը ափամերձ Քալիֆորնիայի որոշ հատվածներում և հարավային հարթավայրերում։ Մասնագետները նաև զգուշացնում են, որ Էլ Նինյոն կարող է մեծացնել նորմայից բարձր ջերմաստիճանների ռիսկը առաջիկա ամիսներին։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
