«Չեմ ուզում, որ նա դառնա Բայդեն ու ընկնի բեմից»․ Թրամփը կանխել է փոքրիկ տղայի բեմից ընկնելը
1023
Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2026 թ., 17:21
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լաս Վեգասում ելույթի ժամանակ կանխել է փոքրիկ տղայի բեմից ընկնելը և հերթական անգամ կատակել իր նախորդի՝ Ջո Բայդենի մասին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Թրամփը ելույթ է ունեցել «Red Rock Casino Resort and Spa»-ում՝ քննարկելով տնտեսական քաղաքականությունը։ Միջոցառման ավարտին նա բեմ է հրավիրել ամուսիններ Սանդրային և Բրեդին՝ նրանց երկու փոքր երեխաների հետ։ Երբ խաղատանը մատուցողուհի աշխատող Սանդրան սկսել է պատմել իր աշխատանքի մասին, նրա փոքրիկ որդին շարժվել է դեպի բեմի եզրը։ Թրամփը նկատել է դա և արագ մոտեցել երեխային ու կանգնեցրել նրան։ «Ես չեմ ուզում, որ նա դառնա Բայդեն և ընկնի բեմից», - կատակել է ԱՄՆ առաջնորդը՝ հիշելով 2023 թվականի միջադեպը, երբ Ջո Բայդենը արարողության ժամանակ սայթաքել էր։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
