ԱՄՆ-ն սահմանել է մինչև 20,000 դոլարի չափով վիզայի կանխավճարի ծրագիր 50 երկրի քաղաքացիների համար
![]() ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը սահմանել է վիզայի կանխավճարի մշտական ծրագիր 50 երկրների քաղաքացիների համար։ Հյուպատոսական պաշտոնյաները կկարողանան պահանջել անհատ դիմորդներից մինչև 20,000 դոլարի չափով գրավ՝ ոչ ներգաղթային վիզաների համար դիմելիս։ Ծրագիրն ԱՄՆ-ի կողմից 2025 թվականի օգոստոսին մեկնարկած փորձնական նախագծի շարունակությունն է։ Այդ ժամանակ 50 երկրների քաղաքացիներ պարտավոր էին վճարել 5000-15,000 դոլարի չափով կանխավճար՝ որպես օտարերկրյա քաղաքացիների ժամանակին մեկնումն ապահովելու միջոց՝ նրանց թույլատրված մնալու ժամկետի ավարտից հետո։ Ցանկում ներառված էին 50 երկրներ, այդ թվում՝ 30 աֆրիկյան երկրներ։ Նոր հաղորդագրության համաձայն՝ այս ժամանակավոր մեխանիզմն այժմ դարձել է մշտական։ Ոչ ներգաղթային վիզաների դիմումները վերանայելիս հյուպատոսական պաշտոնյաները կկարողանան սահմանել մինչև 20,000 դոլարի չափով գրավ՝ որպես վիզայի տրամադրման պայման։ Միջոցառումը վերաբերում է B-1 և B-2 վիզաներին, որոնք նախատեսված են Միացյալ Նահանգներ գործարար և զբոսաշրջային այցելությունների համար։ Որոշումն ուժի մեջ կմտնի ԱՄՆ-ի Դաշնային գրանցամատյանում հրապարակվելուց հետո, որը նախատեսված է 2026 թվականի օգոստոսի 3-ին։ |

«Շիական էլեմենտն Ադրբեջանում վերջապես ցույց տվեց իր դեմքը». Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
5118:54
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմել Շաքիի միջադեպից
10916:48
«Մի խփնված ադրբեջանցի է մտել մի գյուղ, այս բարձր ամբիոնից շոու ենք սարքել». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
10715:36
«Եթե ադրբեջանցի զինծառայողը գիտի, որ ՀՀ-ում դատվելուց հետո պիտի հանձնվի Ադրբեջանին, արդեն անպատժելիության գիտակցում է ձևավորվում». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8715:12
«Առաջարկում եմ անցնել իրավապահ համակարգի հաստատությունների շենքերով»․ Հակոբ Բադալյան
11014:48
Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցում
12814:18
