Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 13 մարդ
1273
Չորեքշաբթի, 29 հուլիսի, 2026 թ., 11:02
![]() Ճապոնիայի հարավում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, հայտնել է երկրի վարչապետ Սանաե Տակաիչին։ «Կան մարդիկ, որոնք դեռ սպասում են օգնության, իսկ ժամանակը մեր դեմ է աշխատում»,- ասել է նա։ «Մենք կներգրավենք բոլոր ուժերը, որպեսզի գտնենք և փրկենք հնարավորինս շատ մարդկանց»։ Կումամոտոյի պրեֆեկտուրայի իշխանությունների տվյալներով, որտեղ տեղի է ունեցել աղետը, տարհանվել է մոտ 10 հազար մարդ։ Առանց էլեկտրականության է մնացել շուրջ 37 հազար տնային տնտեսություն։ Վնասվել են ճանապարհներ ու կամուրջներ։ Իշխանությունները դեռևս ճշտում են անհետ կորածների թիվը: Հիշեցնենք, որ նախօրեին Կումամոտոյի պրեֆեկտուրայում գրանցվել էր 7,1 մագնիտուդով երկրաշարժ։ Ամենաուժեղ ցնցումները զգացվել էին Ուկի և Կիկավա քաղաքներում։ |

22-ամյա աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց․ նրան ծեծել են քավորն ու քավորկինը
10314:24
Հարձակման է ենթարկվել Գևորգ Էմին-Տերյանը
12012:06
Ավելի քան 20 պայթյուն է որոտացել Կիևում (տեսանյութ)
14311:19
Արագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել է
190Երեկ, 21:48
Եվրոպայում ռումբերի տեղադրման մասին հաղորդումների ալիք է բարձրացել
263Երեկ, 21:42
«Արարատցեմենտ»-ի աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել, տեղափոխվել է հիվանդանոց
165Երեկ, 19:24
