Լուվրի «Ապոլլոն» պատկերասրահը վերաբացվում է կողոպուտից հետո
![]() Լուվրի «Ապոլլոն» պատկերասրահը, որը թալանվել էր 2025 թվականի հոկտեմբերին, վերաբացվել է այցելուների համար։ Ըստ «The New York Times»-ի՝ սենյակում այժմ ցուցանմուշներ չկան: Պատկերասրահը բաց է հուլիսի 23-ից։ Բոլոր ցուցանմուշներն ու ցուցափեղկերը տեղափոխվել են մեկ այլ վայր, որը թանգարանի վարչակազմը համարում է ավելի անվտանգ։ «Այցելուները հնարավորություն կունենան ավելի լավ հասկանալ, որ գտնվում են պալատում։ Մի փոքր տարօրինակ է տեսնել այս սենյակը դատարկ, բայց հենց դա էր դրա նպատակը։ Այն հանրային ընդունելության վեհաշուք պատկերասրահ էր», - բացատրել է Լուվրի նոր տնօրեն «Ապոլլոն» պատկերասրահը փակ էր կողոպուտից հետո։ Գողերը ներխուժել էին թանգարան և գողացել ութ զարդ, որոնց արժեքը գերազանցում է 100 միլիոն դոլարը։ Լուվրի տնօրեն Լորենս դե Կարը հրաժարական էր տվել միջադեպից հետո։ Ավելի վաղ Լուվրի կողոպուտի մեջ կասկածվող տղամարդիկ քննիչներին հայտնել էին, որ կողոպուտի ենթադրյալ կազմակերպիչը դժգոհ է եղել ավարից՝ պնդելով, որ հանցագործները կարող էին ավելին վերցնել թանգարանից։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
