Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել
![]() Ֆրանսիայի հարավ-արևմուտքում ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել Բորդոյից արևմուտք արագ տարածվող խոշոր անտառային հրդեհի պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Հրդեհի տարածքն արդեն գերազանցել է 2 000 հեկտարը։ Հրդեհի օջախը գտնվում է Արկաշոնի ծոցի շրջանում՝ զբոսաշրջիկների շրջանում հայտնի հանգստավայրում, ուստի տարհանվածների մեծ մասը տեղական ճամբարներում հանգստացողներ են։ Կրակի դեմ պայքարում ներգրավված է շուրջ 500 հրշեջ։ Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքները բարդացնում են ուժեղ քամին և օդի բարձր ջերմաստիճանը։ Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։ Ինչպես նշում է Reuters-ը, Եվրոպան շարունակում է բախվել ռեկորդային շոգի հետևանքներին։ Տարվա սկզբից ի վեր անտառային հրդեհները մայրցամաքում ոչնչացրել են ավելի մեծ տարածքներ, քան միջին հաշվով մեկ տարվա ընթացքում՝ վերջին երկու տասնամյակների ընթացքում։
|

22-ամյա աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց․ նրան ծեծել են քավորն ու քավորկինը
10314:24
Հարձակման է ենթարկվել Գևորգ Էմին-Տերյանը
12012:06
Ավելի քան 20 պայթյուն է որոտացել Կիևում (տեսանյութ)
14311:19
Արագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել է
190Երեկ, 21:48
Եվրոպայում ռումբերի տեղադրման մասին հաղորդումների ալիք է բարձրացել
263Երեկ, 21:42
«Արարատցեմենտ»-ի աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել, տեղափոխվել է հիվանդանոց
165Երեկ, 19:24
