«ԱՄՆ-ն ուժեր է տեղափոխում Մերձավոր Արևելք»․ #WSJ
![]() ԱՄՆ-ն արագացված կերպով Մերձավոր Արևելք է տեղափոխում զորքեր, բուժանձնակազմ և սպառազինություն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի հետ հակամարտության ընդլայնման դեպքում ավելի հզոր ռազմական հնարավորություններ ընձեռնելու համար, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։ Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ վերջին շաբաթվա ընթացքում, մասնավորապես, տարածաշրջան են տեղափոխվել հատուկ նշանակության ուժեր, լիցքավորող ինքնաթիռներ, ինչպես նաև Գերմանիայի «Շպանգդալեմ» ավիաբազայից F-16 կործանիչների և Անգլիայի «Լեյքենհիտ» ավիաբազայից F-35 կործանիչների էսկադրիլիաներ։ Բացի այդ, աղբյուրների հաղորդմամբ՝ վերջին օրերին Գերմանիայի Լանդշտուլ քաղաքում գտնվող տարածաշրջանային բժշկական կենտրոն է ժամանել ավելի քան 150 բուժաշխատող։ Այս հիվանդանոցը հանդիսանում է Մերձավոր Արևելքում մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին օգնություն ցուցաբերելու հիմնական կենտրոնը։ Ինչպես նշում է լրատվամիջոցը, այս նախապատրաստությունները վկայում են, որ Թրամփը դիտարկում է հետագա էսկալացիայի հնարավորությունը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը խստացրել է իր հռետորաբանությունը Իրանի նկատմամբ՝ հայտարարելով, որ կարող է հրաման տալ գրոհելու Քոլանգ լեռը (Pickaxe), որտեղ, ինչպես ենթադրվում է, Իրանի իշխանությունները թաքցրել են ուրանի հարստացման համար նախատեսված ցենտրիֆուգները։ |

«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
6415:36
«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
11914:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
12013:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
8913:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
11012:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
11611:42
