«ԱՄՆ-ն Իրանի դեմ B-1 ռազմավարական ռմբակոծիչ է կիրառել»․ #Axios
![]() Ամերիկացի զինվորականները նախօրեին B-1 հեռահար ռազմավարական ռմբակոծիչ են կիրառել՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օբյեկտներին հարվածներ հասցնելու համար, հայտնում է Axios-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին։ Նշվում է, որ դա ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների վերսկսումից հետո առաջին նման դեպքն էր։ Լրատվամիջոցի տվյալներով՝ ինքնաթիռն օդ է բարձրացել Մեծ Բրիտանիայում գտնվող ավիաբազայից։ Ավելի վաղ Bloomberg-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բըրնհեմը չի չեղարկել իր նախորդի՝ Քիր Սթարմերի տված համաձայնությունը, որով ԱՄՆ-ին թույլատրվել էր օգտագործել բրիտանական ռազմական բազաները Իրանին հարվածներ հասցնելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել է, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս ուժի մեջ չէ։ Հուլիսի 8-ից սկսած՝ ԱՄՆ զինված ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանին։
|

22-ամյա աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց․ նրան ծեծել են քավորն ու քավորկինը
10314:24
Հարձակման է ենթարկվել Գևորգ Էմին-Տերյանը
12012:06
Ավելի քան 20 պայթյուն է որոտացել Կիևում (տեսանյութ)
14311:19
Արագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել է
190Երեկ, 21:48
Եվրոպայում ռումբերի տեղադրման մասին հաղորդումների ալիք է բարձրացել
263Երեկ, 21:42
«Արարատցեմենտ»-ի աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել, տեղափոխվել է հիվանդանոց
165Երեկ, 19:24
