Չինաստանում երեխան խեղդվել է լողավազանի ջրահեռացման խողովակի ջրապտույտի մեջ
![]() Չինաստանում 11-ամյա տղան մահացել է լողավազանում՝ ջրի շրջանառության համակարգի անսարքության պատճառով։ Mothership-ը հաղորդում է, որ երեխային քաշել է է ջրահեռացման խողովակի ջրապտույտը: Դեպքը տեղի է ունեցել մարզասրահում՝ մոր աչքի առաջ։ Դեպքի պահին փրկարար չի եղել։ Տղայի ձեռքը մինչև ուսը հայտնվել է ջրահեռացման խողովակի մեջ։ Մեկ այլ երեխա առաջինն է նկատել և օգնություն է կանչել։ Տղայի մայրը և լողի մարզիչը ժամանել են դեպքի վայր, բայց չեն կարողացել նրան դուրս հանել։ Միայն շրջանառության համակարգի էլեկտրաէներգիան անջատելուց հետո անձնակազմը կարողացել է ազատել տղային, բայց արդեն ուշ է եղել։ Բժիշկները մեկ ժամ փորձել են վերակենդանացնել նրան հիվանդանոցում, բայց վերակենդանացումը անհաջող է եղել։ Իշխանությունները փակել են մարզասրահը և հետաքննություն սկսել։ Իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել անփութության հետևանքով մահ պատճառելու համար։ Մասնագետները ներկայում հետաքննում են անձնակազմին՝ անփութության և անվտանգության կանոնների խախտման համար։ Նմանատիպ միջադեպեր տեղի են ունենում շատ երկրներում։ 2019 թվականին 12-ամյա ռուս աղջիկ է մահացել թուրքական հյուրանոցում, երբ նրա ձեռքը խրվեց ջրահեռացման խողովակի մեջ, ինչի հետևանքով նա խեղդվել է։ |

22-ամյա աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց․ նրան ծեծել են քավորն ու քավորկինը
10314:24
Հարձակման է ենթարկվել Գևորգ Էմին-Տերյանը
12012:06
Ավելի քան 20 պայթյուն է որոտացել Կիևում (տեսանյութ)
14311:19
Արագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել է
190Երեկ, 21:48
Եվրոպայում ռումբերի տեղադրման մասին հաղորդումների ալիք է բարձրացել
263Երեկ, 21:42
«Արարատցեմենտ»-ի աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել, տեղափոխվել է հիվանդանոց
165Երեկ, 19:24
