Հայոց ցեղասպանության հարցը Նեթանյահուն Քնեսեթի օրակարգից հանել է Ադրբեջանի պահանջով. Haaretz
![]() Քնեսեթում նախատեսված քվեարկությունը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Ադրբեջանի կողմից գործադրված ճնշումից հետո։ Այս մասին հայտնում է Haaretz-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրի։ Պարբերականի տվյալներով՝ նախաձեռնությունը ներկայացրել էր Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ Սակայն քվեարկությունը տեղի չի ունեցել, երբ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ նախագահ Իլհամ Ալիևի անունից, կապ է հաստատել Իսրայելի վարչապետի գրասենյակի հետ։ Իսրայելի կառավարությունը դեռ հունիսի 28-ին հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը, սակայն որոշումը պետք է ներկայացվեր նաև Քնեսեթի հաստատմանը։ Ադրբեջանի միջամտությունից հետո հարցը խորհրդարանի օրակարգ չի բերվել։ Ադրբեջանի իշխանությունները նախկինում քննադատել էին Իսրայելի կառավարության որոշումը և կոչ արել վերանայել այն՝ պնդելով, որ այդ քայլը կարող է վնասել երկու երկրների հարաբերություններին։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
