ԱՄՆ-ում 200,000 զույգ մանկական սանդալ հետ է կանչվել խեղդվելու վտանգի պատճառով
![]() ԱՄՆ-ի սպառողական ապրանքների անվտանգության հանձնաժողովի տվյալներով ԱՄՆ-ի Target մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը հետ է կանչել Cat & Jack մանկական սանդալների ավելի քան 200,000 զույգ՝ խեղդման հավանական վտանգի պատճառով։ Հանձնաժողովն ստացել է կոշիկներից դեկորատիվ մանրամասների անջատման 23 հաղորդում։ Այս մոդելներն ունեն երկու ժապավեն և ոսկեգույն ճարմանդներ։ Այս փոքր մասերը վտանգ են ներկայացնում երեխաների համար՝ քթի և բերանի մեջ ընկնելու վտանգի պատճառով։ Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը խնդրել է հաճախորդներին անմիջապես հանել սանդալները իրենց երեխաների ձեռքից և դադարեցնել դրանք օգտագործելը։ Վերադարձը հնարավոր է Target-ի ցանկացած խանութում։ Նշված մոդելի արժեքը մոտավորապես 20 դոլար է և վաճառքում է եղել հունվարից մինչև մայիս։ Target-ն ԱՄՆ-ի 10 խոշորագույն մանրածախ առևտրով զբաղվող ընկերություններից մեկն է։ Ընկերությունը վաճառում է ապրանքների լայն տեսականի՝ էլեկտրոնիկայից և տան դեկորից մինչև մանկական իրեր։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
