«Կոնստանտին Սոկոլովը նշանակվել է TRIPP+ հիմնադրամի ղեկավար»․ #TheGuardian
![]() Ռուսաստանում ծնված, Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովը կղեկավարի ԱՄՆ Պետդեպարտամենտի նոր ձեռնարկատիրական հիմնադրամը, որը կվերահսկի Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարը, ներառյալ տրանսպորտի, էներգետիկ ենթակառուցվածքների և կարևորագույն հանքանյութերի ոլորտներում ներդրումները: Պետդեպարտամենտն օրեր առաջ հաստատել է նրա նշանակումը։ Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։ Tripp+ ձեռնարկատիրական հիմնադրամն անվանումը ստացել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունից՝ 27 մղոն (մոտ 43 կմ) երկարությամբ առևտրային միջանցքից, որն ընդգրկում է Հայաստանի հարավը և Ադրբեջանը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ 201 մլն դոլար բյուջեով հիմնադրամը լիազորված է տրամադրել վարկեր, կատարել բաժնեմասային ներդրումներ և դրամաշնորհներ՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ռազմավարական մասնավոր հատվածի զարգացմանը նպաստելու նպատակով։ Ծրագիրը ներառում է Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը։ |

«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
6415:36
«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
11914:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
12013:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
8913:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
11012:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
11611:42
