Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կստեղծեն համատեղ կոմիտե՝ հրադադարի պահպանման համար
![]() Թեհրանը, Վաշինգթոնը և Բեյրութը մտադիր են ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ՝ Լիբանանում հրադադարի պահպանման համար, ասել է Իսլամական Հանրապետության մեջլիսի (խորհրդարան) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ «Կստեղծվի Իրանի, ԱՄՆ-ի և Լիբանանի համատեղ կոմիտե՝ Լիբանանի պետական ինքնիշխանությունն ապահովելու համար։ Մեր երկրի դեսպանը նույնպես մեր ներկայացուցիչը կլինի այս կոմիտեում», - ասել է նա Իրանի պետական հեռարձակողին տված հարցազրույցում։ Այս ամսվա սկզբին Վաշինգթոնը և Թեհրանն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը կոչ էր անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Հունիսի 21-ին Դոհայի և Իսլամաբադի միջնորդությամբ Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան ԱՄՆ-Իրան բանակցություններ հուշագրի իրականացման վերաբերյալ։ |

«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
6214:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
9113:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
18910:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13607:06
«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան
185Երեկ, 23:54
Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման օրենսդրական առաջարկություն (տեսանյութ)
173Երեկ, 23:36
