«ԵՄ-ն մշակում է ՀՀ-ի հետ առևտրային հարաբերությունների բարելավման միջոցառումների փաթեթ». #FT
![]() ԵՄ-ն հրատապ կարգով միջոցառումների փաթեթ է պատրաստում Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների բարելավման համար՝ կապված Ռուսաստանի կողմից տնտեսական սահմանափակումների հետ: Այս մասին հայտնում է Financial Times (FT)-ը ՝ հղում կատարելով չորս աղբյուրների։ Լրատվամիջոցի տվյալներով՝ Բրյուսելը «մշակում է այսպես կոչված ինքնավար առևտրային միջոցառումներ, որոնք կնվազեցնեն հայկական սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքների արտահանման մաքսատուրքերը»։ Ինչպես լրատվամիջոցին հայտնել է Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչ Օլոֆ Գիլը, ԵՀ-ն կառաջարկի «ինքնավար առևտրային միջոցներ, որոնք կօգնեն ավելի մեծ թվով հայկական ձեռնարկությունների հասանելիություն ստանալ ԵՄ-ում շուկայական նոր հնարավորություններին և աջակցել երկրի տնտեսությանն այնտեղ, որտեղ այն ամենաշատն է տուժել»: «Հիմա ակտիվանալու և նրանց աջակցելու ժամանակն է, ցույց տալու, որ մենք կարող ենք վստահելի գործընկեր լինել»,- ասել է FT-ի աղբյուրներից մեկը։ |

«Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը»․ Բայրամով
12913:49
Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ
10611:30
Ադրբեջանից Հայաստան՝ 23,7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը․ «Ժողովուրդ»
13009:12
«Վրաստանի հետ խնդիր չկա, բայց 12 տարի է՝ մի փոքրիկ ենթակառուցվածք կառուցել չենք կարողանում»․ Հայկ Խանումյան
172Երեկ, 09:00
«Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է»․ Գևորգ Պապոյան (լուսանկար)
18625.11.2026, 21:12
Թուրքիայի միջազգային պահուստները նվազել են 51 մլրդ դոլարով ԱՄՆ-Իրան պատերազմից հետո
20625.11.2026, 19:01
