«ԱՄՆ-ն Իրանին չի վճարի 300 միլիոն դոլար». Թրամփ
1152
Երեքշաբթի, 16 հունիսի, 2026 թ., 10:50
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի ծրագրում Իրանին 300 մլն դոլար վճարել: Նա այդ մասին հաղորդումները որակել է որպես կեղծ տեղեկատվություն, որը տարածում են դեմոկրատները։ Financial Times-ը գրել էր, որ Սպիտակ տունը նախատեսում է ստեղծել 300 միլիարդ դոլար ծավալով հիմնադրամ այն ընկերությունների համար, որոնք պատրաստվում են ներդրումներ կատարել Իրանում՝ երկրի վերականգնման նպատակով։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ Իրանը կարող է հասանելիություն ստանալ հիմնադրամին, եթե կատարի Վաշինգթոնի հետ հնարավոր համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունները։ Ավելի վաղ Mehr-ը հաղորդել էր, որ Իրանը 300 մլրդ դոլար է գնահատել ԱՄՆ-ի ռազմական գործողությունից երկրին հասցված վնասը։ |

«Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը»․ Բայրամով
12913:49
Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ
10611:30
Ադրբեջանից Հայաստան՝ 23,7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը․ «Ժողովուրդ»
13009:12
«Վրաստանի հետ խնդիր չկա, բայց 12 տարի է՝ մի փոքրիկ ենթակառուցվածք կառուցել չենք կարողանում»․ Հայկ Խանումյան
172Երեկ, 09:00
«Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է»․ Գևորգ Պապոյան (լուսանկար)
18625.11.2026, 21:12
Թուրքիայի միջազգային պահուստները նվազել են 51 մլրդ դոլարով ԱՄՆ-Իրան պատերազմից հետո
20625.11.2026, 19:01
