ԵՄ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
![]() Եվրոմիությունը լրացուցիչ հակառուսական պատժամիջոցներ է սահմանել։ Ցանկում ներառված են 34 անհատ և 47 ընկերություն, այդ թվում՝ Ռուսաստանին բարեկամ երկրներից, հայտարարել է ԵՄ Խորհուրդը։ Մամուլի հաղորդագրության համաձայն՝ նոր սահմանափակումներն ուղղված են «էներգիայի վաճառքից, ռազմարդյունաբերական համալիրից և քարոզչությունից ստացված եկամուտներին»։ ԵՄ-ն կարծում է, որ միջոցառումները կնվազեցնեն Ռուսաստանի էներգետիկ եկամուտները։ «Արևմտյան պատժամիջոցներն արդեն իսկ Ռուսաստանին արժեցել են մոտավորապես 1-1,3 տրիլիոն եվրո»,- հայտարարել է Եվրոհանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը։ Պատժամիջոցներ են սահմանվել «Լուկոյլ-Արևմտյան Սիբիր» ընկերությունների, «Գազպրոմնեֆտ» նավագնացության, «Լավոչկին» գիտաարտադրական ասոցիացիայի (Ռոսկոսմոս), «Կալաշնիկով» կոնցեռնի Իժևսկի ավիացիոն գործարանի, «Առաջադեմ հետազոտությունների հիմնադրամի» և այլ կազմակերպությունների դեմ։ Սահմանափակումներ են սահմանվել նաև Ռուսաստանի գլխավոր դատախազ Ալեքսանդր Գուցանի, փաստաբան և նախկին օմբուդսմեն Պավել Աստախովի, RT-ի հետ աշխատող մի քանի լրագրողների և բլոգերների, եպիսկոպոս Գեորգի Շևկունովի (Սիմֆերոպոլի և Ղրիմի մետրոպոլիտ Տիխոն), «Ռոստեխ»-ի գործադիր տնօրեն Օլեգ Եվտուշենկոյի և պետական կորպորացիայի արդյունաբերական տնօրեն Բեկխան Օզդոևի և այլոց նկատմամբ: Կայա Կալլասը նախկինում հայտնել էր, որ հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը կարող է ներառել ԵՄ մուտքի արգելքներ Ուկրաինայում անցկացված հատուկ գործողության մասնակիցների համար: Եվրահանձնաժողովը մտադիր է ստեղծել անունների «սև ցուցակ»: |

«Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը»․ Բայրամով
12913:49
Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ
10611:30
Ադրբեջանից Հայաստան՝ 23,7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը․ «Ժողովուրդ»
13009:12
«Վրաստանի հետ խնդիր չկա, բայց 12 տարի է՝ մի փոքրիկ ենթակառուցվածք կառուցել չենք կարողանում»․ Հայկ Խանումյան
172Երեկ, 09:00
«Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է»․ Գևորգ Պապոյան (լուսանկար)
18625.11.2026, 21:12
Թուրքիայի միջազգային պահուստները նվազել են 51 մլրդ դոլարով ԱՄՆ-Իրան պատերազմից հետո
20625.11.2026, 19:01
