«Իրան-ԱՄՆ համաձայնագիրը մեզ չի պարտավորեցնում»․ իսրայելցի պաշտոնյա
![]() Իսրայելի Ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրն անդրադարձել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրին և շեշտել, որ Իսրայելը պարտավոր չէ հետևել դրան և կշարունակի գործել իր անվտանգության նկատառումներից ելնելով: «Թրամփի համաձայնագիրը մեզ չի պարտավորեցնում։ Իսրայելը չի ենթարկվում Միացյալ Նահանգներին մենք անկախ և ինքնիշխան պետություն ենք»,- նշել է պաշտոնյան։ «Իմ դիրքորոշումը հստակ է․ մենք այդ համաձայնագրին կողմ չենք, որը չի հոգում մեր անվտանգության մասին։ Մենք իրավունք չունենք գնալու որևէ փոխզիջման՝ պահանջելով ավելի քիչ, քան «Հեզբոլլահ»-ի զինաթափումը, մենք իրավունք չունենք հետ քաշվելու որևէ տարածքից, որը մեր զինվորները զբաղեցրել են… Եվ առավել ևս մենք իրավունք չունենք թեկուզ մեկ վայրկյան լռելու Իսրայելի գնդակոծությունների դեպքում»,- նշել է նա։ Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և Պակիստանի պաշտոնյաները հաստատել էին Վաշինգթոնի և Թեհրանի միջև ձեռք բերված համաձայնությունը։ Նշվում է, որ համաձայնագիրը նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
