«Իրանը վերահաստատում է միջուկային զենք չստեղծելու իր հանձնառությունը»․ #Mehr
![]() Mehr-ը հրապարակել է Միացյալ Նահանգների հետ փոխըմբռնման հուշագրի նախագծի բովանդակությունը։ 1․ Ռազմական գործողությունների մշտական և անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ 2․ ԱՄՆ-ն պարտավորվում է չմիջամտել Իրանի ներքին գործերին և հարգել Իրանի ինքնիշխանությունը։ 3․ Ծովային շրջափակման ամբողջական վերացում՝ 30 օրվա ընթացքում։ 4․ ԱՄՆ-ն պարտավորվում է դուրս բերել իր զորքերը Իրանի շրջակա տարածքներից: 5․ Հորմուզի նեղուցի վերաբացումը 30 օրվա ընթացքում՝ Իրանի համաձայնությամբ։ 6․ Նավթի, նավթաքիմիական արտադրանքի վաճառքի վրա պատժամիջոցների կասեցում և Իրանի համար իր ֆինանսական ակտիվներին լիարժեք հասանելիություն։ 7․ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Իրանի համար առնվազն 300 միլիարդ դոլարի վերակառուցման ծրագրերի ապահովում։ 8․ 60 օրվա ընթացքում բանակցություններ վարել՝ միջուկային հարցերի շուրջ վերջնական համաձայնության հասնելու և ԱՄՆ-ի առաջնային ու երկրորդային պատժամիջոցների, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի բանաձևերի լիակատար վերացման համար։ 9․ Իրանը վերահաստատում է իր հանձնառությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին և պարտավորվում է միջուկային զենք ձեռք չբերել։ 10․ ԱՄՆ-ն պարտավորվում է չավելացնել տարածաշրջանում իր զորքերի թիվը և չկիրառել նոր պատժամիջոցներ։ 11․ Իրանի սառեցված 24 միլիարդ դոլարի միջոցների ապասառեցում՝ 60-օրյա վերջնական բանակցությունների ընթացքում։ Այդ գումարի կեսը պետք է տրամադրվի Իրանին դեռևս մինչև բանակցությունների մեկնարկը։ 12․ Համաձայնագրի իրականացման վերահսկման մեխանիզմի ստեղծում։ 13․ Վերջնական համաձայնագիրը կհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով։ 14․ Վերջնական բանակցությունները չեն սկսվի, քանի դեռ չեն կատարվել հետևյալ նախապայմանները՝ Իրանի սառեցված միջոցների կեսի ապասառեցումը, իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցների կասեցումը և ծովային շրջափակման վերացումը։ Վերջնական համաձայնագիրը կվերաբերի բացառապես հարստացված միջուկային նյութերի և ուրանի հարստացման ճակատագրին, պատժամիջոցների վերացմանը, ինչպես նաև Իրանի տնտեսական վերականգնման ծրագրին։ Իրանի հրթիռային ծրագրի և դիմադրության խմբերին ցուցաբերվող աջակցության վերաբերյալ քննարկումները վերջնականապես հանվել են օրակարգից։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
