Դանակահարություն՝ Փարաքարում․ 30-ամյա տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է
![]() Մայիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ այդ օրը ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում սուր կտրող-ծակող առարկայից հարվածներ ստացած տղամարդ է տեղափոխվել «Էջմիածին» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները քրեական ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում և վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Արմավիրի մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Փարաքարի բնակիչ 30-ամյա Գարիկ Աղայանն է։ Պարզվել է, որ նույն օրը ժամը 20:10-ի սահմաններում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Րաֆֆու փողոցի 41 հասցեի հարևանությամբ բնակվող 21-ամյա Գարի Կշտաևի և հիվանդանոց տեղափոխված Գ. Աղայանի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գ. Կշտաևն իր մոտ եղած դանակով մի քանի հարվածներ է հասցրել Գ. Աղայանի մարմնի տարբեր մասերին։ Վիճաբանությանը մասնակցություն են ունեցել նաև Գ. Կշտաևի հայրը՝ Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Արմեն Կշտաևը, Գ. Կշտաևի եղբայրը՝ Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Համիկ Կշտաևը։ Նշված անձինք հայտնաբերել և ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
|

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
