Ռուսաստանը թևավոր հրթիռով հարվածել է Կիևի բազմաբնակարան շենքերից մեկին. կան զոհեր
![]() Նախնական ապացույցները ցույց են տալիս, որ Ռուսաստանը մայիսի 14-ի գիշերը Կիևին հարվածելու համար օգտագործել է Kh-101 օդ-երկիր դասի թևավոր հրթիռ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ելույթում։ «Մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք այն կոնկրետ զենքերը՝ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, որոնք այս անգամ օգտագործել են ռուսները։ Նախնական տվյալների համաձայն՝ Kh-101 հրթիռն է հարվածել է Կիևի շենքերից մեկին։ Արտադրությունը տեղի է ունեցել այս տարվա երկրորդ եռամսյակում։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը դեռևս ներմուծում է հրթիռային բաղադրիչներ, անհրաժեշտ ռեսուրսներ և սարքավորումներ՝ ի հեճուկս միջազգային պատժամիջոցների։ Սա պետք է լինի մեր բոլոր գործընկերների իրական նպատակը՝ կանգնեցնել Ռուսաստանի՝ պատժամիջոցներից խուսափելու սխեմաները։ Մենք պատրաստում ենք քայլեր, որոնք կարող են ուժեղացնել մեր համատեղ արձագանքը. պատժամիջոցները պետք է ավելի ցավոտ լինեն Ռուսաստանի համար», - ասել է Զելենսկին։ Ուկրաինայի պետական արտակարգ ծառայությունը հայտնել է, որ Կիևի վրա ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, այդ թվում՝ 2 երեխա։ Ավելի քան 50 մարդ վիրավորվել է։ Դարնիցկիի շրջանում որոնողական-փրկարարական գործողությունները շարունակվում են։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
