Կրակոցներ՝ Արարատի մարզում
219
Չորեքշաբթի, 13 մայիսի, 2026 թ., 11:30
![]() Մայիսի 11-ին հերթական կրակոցներն են հնչել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Դաշտավան գյուղից դեպի Մասիս-Էջմիածին խճուղու մոտ՝ ավտոլվացման կետի հարևանությամբ մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վիճաբանությունը տևել է մոտ 40 րոպե ու այդ ընթացքում ոչ մի ոստիկան և պարեկ չի եղել։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ ասել են. «40-50 րոպե 15-ից ավելի մարդիկ, հիմնականում՝ ջահելներ, իրար մորթում էին, ինչ հայհոյանքներ ասես չէին տալիս։ Լսեցինք կրակոցի ձայներ, թե ով էր, չգիտենք, քանի որ մութ էր։ Էն ձև էին տալիս իրար, որ ձեները 100 մետրից լսվում էր։ Վերջում էլ կռվի վայրում թողեցին մի քանի ավտոմեքենաներ ու թռան»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
