Հանտավիրուսով վարակված ուղևորներ տեղափոխող նավը ժամանել է Կանարյան կղզիներ
![]() Իսպանական RTVE հեռարձակող ընկերության տվյալներով՝ հոլանդական MV Hondius զբոսանավը, որը տուժել էր հանտավիրուսի բռնկումից, ժամանել է Կանարյան կղզիների մաս կազմող Տեներիֆեի ափեր։ Իսպանական առողջապահության նախարարության տվյալներով՝ նավը պետք է ժամաներ հարավային Տեներիֆեի նավահանգիստ Ուղևորների և անձնակազմի որոշ անդամների տարհանումն սկսվել է այն բանից հետո, երբ նավը խարիսխ է գցել Գրանադիլյա նավահանգստում ժամը 6:30-ին։ Նավից մարդիկ ափ են դուրս բերվում բնակելի տարածքներից հեռու։ Նրանց տեղափոխում են փակ, պահպանվող մեքենաներով՝ հատուկ միջանցքով։ Այնուհետև նրանք կվերադառնան իրենց հայրենի երկրներ։ Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆեռնանդո Գրանդե-Մարլասկան հայտարարել է, որ Բելգիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իռլանդիան և Նիդերլանդները ինքնաթիռներ կուղարկեն իրենց քաղաքացիներին տարհանելու համար։ Տարհանման ավարտից հետո նավը կախտահանվի։ Արգենտինայից Կաբո Վերդե ուղևորվող նավի վրա տեղի է ունեցել մահացու հանտավիրուսի բռնկում։ Հաստատվել է ութ դեպք, 3-ը մահացել են, իսկ մեկը գտնվում է հիվանդանոցում ծանր վիճակում։ Վարակի տարածումը կանխելու համար ուղևորներին հրամայվել է մնալ իրենց խցիկներում։ Վիրուսի ինկուբացիոն շրջանը կարող է տևել մի քանի շաբաթ, ինչը դժվարացնում է նոր դեպքերի արագ հայտնաբերումը։ Հանտավիրուսները վիրուսների տեսակ են, որոնք մարդկանց փոխանցվում են կրծողների հետ շփման միջոցով։ Դրանք կարող են առաջացնել երիկամային համախտանիշով հեմոռագիկ տենդ (HFRS) և հանտավիրուսային թոքային համախտանիշ։ |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
18506.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
16805.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
44104.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
19004.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
12604.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
23430.10.2026, 16:12
