«Հերթը հասավ սպորտին»․ Էլինար Վարդանյան
![]() «Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը ներկայացրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հոդվածը․ «Հայաստանում ստեղծված կառավարման նոր պրակտիկայով դատարաններով են ամեն ինչ որոշում։ Դատարաններով Սրբազան են նշանակում, դատարաններով թեմի առաջնորդ են նշանակում, դատարաններով կարգալույծ եղած հոգևորականներին են վերականգնում, հիմա էլ դատարաններով սպորտն են կառավարում։ Հերթական աբսուրդ իրավական գործընթացն է տեղի ունենում։ Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով 2025թ. սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները։ Սրան կարելի էր վերաբերել որպես ընթացիկ իրավական գործընթացի, եթե չլիներ մի շատ կարևոր հանգամանք՝ Ծանրամարտի ֆեդերացիան գլխավորում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Պետական բարձրաստիճան պաշտոնատար անձը, ըստ էության, միջամտում է հասարակական կազմակերպության գործունեությանը։ Ավելին, դատելով դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցից, նույնիսկ ենթադրությունների տեղիք չի մնում դատարանի նկատմամբ հնարավոր ճնշման հարցում։ Հերթական անգամ անձնական ամբիցիաներն ու քաղաքական հաշվեհարդարը բարձր է դասվում մեր երկրի հեղինակությունից։ Սա բերելու է լուրջ միջազգային սկանդալի, որովհետև բարձրաստիճան պետական պաշտոնյան, օգտագործելով իրենց կողմից կառավարելի դատարանները, միջամտում է Օլիմպիական կոմիտեի աշխատանքներին։ Մնում է հուսալ, որ կգտնվեն ավելի օբյեկտիվ դատավորներ, որոնք չեն տրվի շանտաժին և մեր երկրի շահն ավելի բարձր կդասեն մանր խմորումներից»։ Աղբյուրը` Էլինար Վարդանյան |

«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
9512:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
152Երեկ, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
131Երեկ, 14:12
Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
17405.11.2026, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
56605.11.2026, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
52905.11.2026, 14:37
